Oragir.News-ը Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչներից ստացել է ահազանգ, որ արդեն տասը օր է՝ ջուր չունեն, խողովակ է վնասվել, ինչի հետևանքով ջուրը անկանոն հոսում է, բայց իրենք փաստացի ջրի խնդիր ունեն։
Գետքի բնակիչները նշում են, որ անգամ «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասային գրասենյակ են զանգել, լսել են խնդրի մասին, բայց արդեն տասը օր է՝ ոչ մի լուծում չկա։
«8-9 օր է` ջուր չունենք, լողանալը չգիտենք` ինչ է, արդեն երեսներս չի բռնում, որ զանգենք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Զաբելը։
Մանրամասները` տեսանյութում։