Կլինի՞ հարկն այսօր վճարեք․ բյուջեն դատարկ է, ՊԵԿ-ը վերադարձել է 2000-ականներ
copy image url

Կլինի՞ հարկն այսօր վճարեք․ բյուջեն դատարկ է, ՊԵԿ-ը վերադարձել է 2000-ականներ

Ներքին 5 ամիս առաջ - 17:45 28-10-2024
«Պետական եկամուտների կոմիտեից զանգահարում են միջին բիզնեսի ներկայացուցիչներին և պահանջում, որպեսզի հարկերը ժամանակից շուտ վճարեն»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՍՊԸ-ներից մեկի տնօրենը։

Նույնաբովանդակ բողոքներ Oragir.News-ը ստացել է նաև այլ քաղաքացիներից։

«Մի կին է զանգում, ներկայանում է ՊԵԿ աշխատակից և հարցնում՝ ինչքա՞ն հարկ եք վճարելու, ե՞րբ եք վճարելու։

Ասում եմ՝ երբ օրը գա, կվճարենք, ինչո՞ւ եք իրար խառնվել, պատասխանում են՝ ուղղակի ուզում ենք ճշտել։ Բացի այդ ասում է՝ կլինի՞ այսօր վճարեք։ Տպավորություն է, որ բյուջեն դատարկ է, այս ձևով են ուզում լցնել։

Նման բան վերջին անգամ եղել էր 2005-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ։ Այդ տարիներին զանգում, հարցնում էին՝ ինչքա՞ն եք վճարելու, երբ եք վճարելու, կարո՞ղ եք այսքան վճարել և այլն։ Չի բացառվում, որ ՊԵԿ-ից հաջորդ զանգը ստանանք, արդեն կոնկրետ գումարի չափ նշեն, որ վճարենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված