Ծաղկաձորի ճանապարհին «Volkswagen»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել դաշտում. հարազատ եղբայրները հոսպիտալացվել են. shamshyan.com
copy image url

Ծաղկաձորի ճանապարհին «Volkswagen»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել դաշտում. հարազատ եղբայրները հոսպիտալացվել են. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 18:42 26-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան պարեկները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված