Ֆրանսիան Իրանին ու Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ էսկալացիայից
copy image url

Ֆրանսիան Իրանին ու Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ էսկալացիայից

Արտաքին 5 ամիս առաջ - 18:39 26-10-2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Իրանի տարածքին Իսրայելի հարվածի հետ։

«Ֆրանսիան իմացել է, որ անցած գիշեր Իսրայելը հայտարարել է Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ի ագրեսիայի։

Ֆրանսիան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած էսկալացիայից կամ գործողություններից, որոնք կարող են սրել տարածաշրջանում տիրող ծայրահեղ լարված իրավիճակը»,- ​​ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված