Կոտայքում՝ Վանատուր թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. shamshyan.com
copy image url

Կոտայքում՝ Վանատուր թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 09:20 25-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տուն է այրվում։

Հրշեջները մի քանի ժամ շարունակ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անժիկ Հակոբյանին պատկանող թիվ 174 տանը (մոտ 300 քառ․ մ )։ Այրվել է տունն ամբողջությամբ և նկուղը՝ մասամբ։

Այս պահին հրշեջների կողմից իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված