Նոր Խարբերդի տներից մեկում գազաբալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել. տանտիրուհին այրվածքներ է ստացել․ shamshyan.com
copy image url

Նոր Խարբերդի տներից մեկում գազաբալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել. տանտիրուհին այրվածքներ է ստացել․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:47 13-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել տանտիրուհուն՝ 67-ամյա Էլմիրա Օ.-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նրա տանը և հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է գազաբալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը: Այրվել է նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան:

Էլմիրա Օ.-ն բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացվելուց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված