Տղայիս վիզը ջարդել, գցել են 4-մետրանոց փոսը․ 44-օրյայի սպանված մասնակցի հայր

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:48 23-10-2024
«Հոկտեմբերի 10-ի առավոտյան, մոտ 10 հոգով հարձակվել են մեծ տղայիս վրա, խփել ու վիզը կոտրել են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում դաժան ծեծի հետևանքով մահացած 44-օրյա պատերազմի մասնակից 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։

«Այնուհետև տարել և գցել են 3 մետր 80 սանտիմեր խորությամբ փոսի մեջ։ Երկու տղաներս էլ վարորդ են, հող են կրել բեռնատարով, դեպքից մի քանի րոպե հետո փոքր տղաս է եկել, տեսնում է ախպոր մեքենան կանգնած է, նայում է՝ ախպերը մեքենայի մեջ չի։ Իջնում է, այդ դահիճների խումբը հարձակվում է փոքր տղայիս վրա, գլուխը ջարդում։ Ինքը չի դիմադրում, ասում է՝ ախպերս ո՞ւր է, բայց չեն ասում տեղը։ Հետո մեջներից մեկը ասում է՝ ախպերդ մահացած, փոսի մեջ գցած ա․․․»,- պատմեց սպանված տղամարդու հայրը։

Նրա խոսքով՝ թեև 10 հոգով են ծեծի ենթարկել իր որդիներին, բայց միայն 2-ն են ընդունել մեղքը։

«Դաժանաբար սպանեցին տղուս, իսկ հիմա 2 դատապաշտպան են գտել՝ նախկին դատախազ և նախկին դատավոր։ Բա նրանք խիղճ չունե՞ն, այդ ո՞ւմ են պաշտպանում, գործին չե՞ն ծանոթացել․․․»,-ասաց Սիրակ Նավասարդյանը։

Մկրտիչն ամուսնացած էր, ունի 2 երեխա, հայրենի գյուղում տուն էր կառուցում, բայց կիսատ մնաց։ Հայրն ասում է՝ ավարտին կհասցնեն, կիսատ չեն թողնի որդու գործը․

«Կիսատ մնաց տղայիս աշխատանքը։ Ուզում էլ մյուս տարի աշնանը տեղափոխվեր։ Ճիշտ է՝ ավարտին կհասցնենք, բայց էլ ի՞նչ․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գիտակցության չգալով հոկտեմբերի 12-ին մահացել էր։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի