«Հստակ թիվ ասեք` երբ է Ադրբեջանը դուրս գալու Հայաստանի օկուպացված տարածքներից, որոնք Երևանի չափ տարածք են: Հստակ ասում եք` որ օրը ինչ պետք է զիջենք, իսկ ե՞րբ են մեզ վերադարձվելու մեր հողերը»,- ԱԺ-ում հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նիկոլ Փաշինյանին հարցը հունից հանեց, նա փորձեց զարտուղի ճանապարհներով խուսափել կոնկրետ պատասխանից, սակայն պատգամավորը համառեց:
«Ցանկացած տեղում, որտեղ մենք տեսնենք ՀՀ սահմանը ֆիքսելու դե յուրե հնարավորություն, մենք պետք է այդտեղ սահմանը ֆիքսենք, որովհետև դա այդքանով ավելացնում է ՀՀ անվտանգության երաշխիքը:
Մենք ՀՀ սահմանը ֆիքսելու ենք՝ 1 մետր, կես մետր, 30 սանտիմետր, 85 միլիմետր. բոլոր տեղերում մենք սահմանը ֆիքսելու ենք: Ձեզ պետք է դնել սահմանազատման գործընթացը մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա, մեզ պետք ա դնել մի տրամաբանության մեջ, որ ինքը անխուսափելիորեն գնա առաջ»,- ասաց վարչապետը: