Մոդիի հետ շփման համար մեզ թարգմանիչ հարկավոր չէ. Պուտինը կատակել է
copy image url

Մոդիի հետ շփման համար մեզ թարգմանիչ հարկավոր չէ. Պուտինը կատակել է

Արտաքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:35 22-10-2024
Կազանում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպումը:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է BRICS-ի ձևաչափով Հնդկաստանի հետ փոխգործակցությունը: ՌԴ նախագահի խոսքով՝ Մոսկվայի և Նյու Դելիի հարաբերություններն «արտոնյալ գործընկերության» բնույթ են կրում:

Մոդին էլ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության վերաբերյալ մենք մշտապես կապ ենք պահպանում։ Մենք լիովին աջակցում ենք խաղաղության և կայունության շուտափույթ հաստատմանը»,- ասել է Մոդին:

Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ իր այցը Կազան Մոսկվայի և Նյու Դելիի «սերտ համակարգման և ամուր բարեկամության» վկայությունն է:

Հրապարակվածծ տեսանյութում նաև երևում է, որ Հնդկաստանի վարչապետիի հետ հանդիպման մեկնարկին Պուտինը կատակել է․ «Մոդիի հետ շփման համար մեզ թարգմանիչ հարկավոր չէ»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի