ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Զելենսկու խաղաղության ծրագիրը կքննարկվի փակ դռների հետևում
copy image url

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Զելենսկու խաղաղության ծրագիրը կքննարկվի փակ դռների հետևում

Արտաքին 6 ամիս առաջ - 20:56 16-10-2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը, հայտարարել է, որ Ուկրաինան, հավանաբար, կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, սակայն ժամկետների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի նշել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում «Ինտերֆաքսը»-ը:

Մարկ Ռյուտենի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ծրագիրը և այն կքննարկի փակ դռների հետևում։

«Ուկրաինան, իհարկե, կմիանա դաշինքին, երբ գա հարմար պահը, բայց չեմ կարող հստակ նկարագրել, թե ինչպես է Ուկրաինան մտնելու ՆԱՏՕ»,-ասել է Ռյուտեն:

Ամենից շատ դիտված