Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ցեմենտի պարկերով բարձված «KamAZ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ հետաքրքրասերները կայանել էին ավտոմեքենաներն ու ստեղծել էին խցանում. պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունն ամբողջությամբ կարգավորվեց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: