Հոկտեմբերի 10-ին, Կառավարութան մոտ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող Արսեն Ավետիսյանին ոստիկանները բերման ենթարկեցին։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացին պատմեց, որ այդ օրը նրան սպառնացել, քաշքշել և տարել են ոստիկանության բաժին։
«Հարձակվեցին ինձ վրա, բայց հենց տեսան, որ նկարում եմ, առանց սպառնալու՝ սկսեցին խոսել։ Գնացի, շենքի հակառակ կողմում կանգնեցի, այս երկու գժերը եկան, նորից հարձակվեցին ինձ վրա։ Ասացին՝ ձերբակալե՛ք, տարե՛ք։ Երեք ժամ մնացի այնտեղ»,- պատմեց քաղաքացին։
Նրա խոսքով՝ երեք ամիս է վարչապետի և կնոջ հետ հանդիպում է խնդրում, սակայն՝ ապարդյուն։
Քաղաքացին զրույցի ընթացքում նաև հիշեց իր հետ տեղի ունեցած մի դեպք, երբ ոստիկանը նրան բոլորի ներկայությամբ սկսել է իրեն կոպտել․
«Արա՛, Վերնիսաժդ վեկալ, գնա՛ ստից»,-ասել է ոստիկանը։
«Ես ապշած եմ, որ մենք ունենք այսպիսի անմարդկային իշխանություն։ Ապշած եմ Աննա Հակոբյանի և վարչապետի ցինիզմից»,- եզրափակեց Արսեն Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։