17 անշարժ գույք, մեքենաներ, շուրջ 30 մլն դրամ եկամուտ․ Արթուր Վաղարշյանի և ընտանիքի անդամների ունեցվածքը
copy image url

17 անշարժ գույք, մեքենաներ, շուրջ 30 մլն դրամ եկամուտ․ Արթուր Վաղարշյանի և ընտանիքի անդամների ունեցվածքը

Ներքին 6 ամիս առաջ - 22:00 14-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի, նրա կնոջ Ռուզաննա Վաղարշյանի և չափահաս զավակների՝ Սեդա և Արեգ Վաղարշյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց 2020-ի օգոստոսին, այն բանից հետո ԱԺ քայլական պատգմավորները պաշտոնանկ էին արել բարձր դատարանի 3 դատավորներին։ Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

Արթուր Վաղարշյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենք՝ Երևանում՝ 1-ից ավելի բնակարաններով՝ գնված 2001 թվականի փետրվարի 2-ին, միանձնյա սեփականությամբ 6 հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Լճաշեն համայնքներում, որոնցից 5-ը ձեռք է բերել 1992 թվականի օգոստոսի 8-ին, 1-ը՝ 2000 թվականի նոյեմբերի 27-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Լճաշենում, որը նա ժառանգություն է ստացել 1993 թվականի հունվարի 1-ին։ Տարեվերջին Վաղարշյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

ՍԴ դատավորը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 1993 թվականի արտադրության OPEL՝ գնված 2002 թվականի հոկտեմբերի 10-ին և 2007 թվականի արտադրության LEXUS՝ գնված 2013 թվականի ապրիլի 26-ին։ Տարեվերջին 2 մեքենաներն էլ պահպանվել են։

Վաղարշյանը ունեցել է 2 բանկային ավանդ՝ 2 մլն դրամ և 13․200 դրամ անվանական արժեքնեով, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Դատավորի բանկային հաշիվներին տարսկզբին եղել է 4․420․922,21, տարեվերջին՝ 3․476․275,96 դրամ։ Նա ունեցել է նաև 5․000․000 դրամ կանխկին գումար, որը տարեվերջին դարձել է 6․000․000 դրամ։

Արթուր Վաղարշյանի տարեկան եկամուտները կազմել են 26․766․648,5 դրամ, որից 19․965․008 դրամը Բարձր դատարանից, 4․854․528 դրամը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից, 5600 դրամը՝ Ռուս-հայկական համալսարանից ստացած աշխատավարձն է, 432․900 դրամը՝ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ Երևանյան մասնաճյուղից, 22․500 դրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով ստացած եկամուտը, 645 դոլարը և 137․580 դրամը՝ ID և Էյչ-էս-Բի-Սի բանկերից փոխառությունների դիմաց ստացած եկամուտը։ Բացի այդ, նա ևս 1․096․344 դրամ ստացել է Տիգրան Մեծ հրատարակչությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2․325․707 դրամ։

Դատավորի կինը՝ Ռուզաննա Վաղարշյանը, հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանում՝ գնված 2001 թվականի փետրվարի 2-ին, համատեղ սեփականությամբ 6 հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Լճաշեն համայնքներում՝ գնված 1992 թվականի մայիսի 5-ին, համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Սևանում՝ 1992 թվականի մայիսի 5-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ գնված 2016 թվականի փետրվարի 20-ին։ Տարեվերջին դատավորի կնոջ անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8․031, տարեվերջին՝ 538․21 դրամ։ Նա նաև ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Հաշվետու տարում Ռուզաննա Վաղարշյանի եկամուտները կազմել են 2․001․390,4 դրամ, որը Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 264․134,6 դրամ։

Դատավորի որդին՝ Արեգ Վաղարշյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել, ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել նաև նրա բանկային հաշիվները։ Կանխիկ դրամ նույնպես Վաղարշյանը չի հայտարարագրել։

Տարեվերջին Արեգ Վաղարշյանի idram-ի հաշիվներից մեկում եղել է 40․000 դրամ։

Հաշվետու տարվա ընթացքում նա որևէ եկամուտ չի ունեցել։

Պատկերը գրեթե նույնն է ՍԴ դատավորի դստեր՝ Սեդա Վաղարշյանի հայտարարագրում, ով նույնպես շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել, դատարկ են եղել նաև նրա բանկային հաշիվները։ Նա տարեսկզբին ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար, որը տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 200 հազար դրամ։

Սեդա Վաղարշյանի տարեկան եկամուտը կազմել է 838․502 դրամ, որը նա ստացել է Իրավունքի կենտրոնից՝ քաղիրավական պայմանագրերով։

Ամենից շատ դիտված