Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատճառով կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել
copy image url

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատճառով կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել

Արտաքին 6 ամիս առաջ - 20:06 13-10-2024
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա 3-4 ամիսներին՝ ԱՄՆ կառավարության մեղքով, ելույթ ունենալով Կալիֆոռնիա նահանգում անցկացված նախընտրական հանրահավաքում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իմ մտավախությունն այն է, որ առաջիկա երեք-չորս ամիսներին մենք Երրորդ համաշխարհային պատերազմի կգանք այն մարդկանց պատճառով, որոնք կառավարությունում են (ԱՄՆ - խմբ.)»,-նշել է նա:

Թամփը նաև խոստացել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում լուծել հակամարտությունն Ուկրաինայում և վերացնել քաոսը Մերձավոր Արևելքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Ամենից շատ դիտված