Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով: Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 2-ին ժամը 18․30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ ակնկալիք ունեն հանրահավաքից, մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ։
Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց, որ չեն մասնակցելու հանրահավաքին, քանի որ չեն վստահում Բագրատ Սրբազանին և որևէ ակնկալիք չունեն։
«Ոչ Բագրատ Սրբազանից, ոչ էլ գործող իշխանությունից ակնկալիք չունեմ, չեմ հավատում, իսկ ավելի պարզ՝ կարծում եմ՝ իրենք իրար հետ են»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։