Հռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին նվիրված ընդունելություն
copy image url

Հռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին նվիրված ընդունելություն

Արտաքին Ներքին 6 ամիս առաջ - 20:14 29-09-2024
Հռոմի Parco dei Principi Grand Hotel հյուրանոցի մեծ սրահում անցկացվել է ընդունելություն ՀՀ Անկախության 33-ամյակի կապակցությամբ, հայտնում են Իտալիայուոմ Հայաստանի դեսպանությունից։

Ընդունելության գլխավոր հյուրն է եղել Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին: Ներկա են եղել նաև Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլին, Արդարադատության նախարարի տեղակալներ Ֆրանչեսկո Պաոլո Սիստոն, Անդրեա Դելմաստրո Դելե Վեդովան, Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Մարգերիտա Կասանոն, Վերաքննիչ դատարանի նախագահ Ջուզեպե Մելիադոն, Գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկը, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, Իտալիայի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորներ և սենատորներ, հանձնաժողովների նախագահներ, Իտալիայի կառավարության և նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Իտալիայի ակադեմիական, մշակութային, լրագրողական, առողջապահական, կրթական ոլորտների ներկայացուցիչներ, Միլանում, Վենետիկում և Բարիում ՀՀ պատվո հյուպատոսները, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հնչել են երկու երկրների օրհներգերը սոպրանո, օպերային երգչուհի Գոհար Ֆարաջյանի կատարմամբ, որից հետո ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին, Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլին։

Միջոցառմանը ներկա էր նաև աշխարհահռչակ ակնոցների դիզայներ Ալեն Միկլիթարյանը, որը իտալական «Դանշարի» ակնոց արտադրող ընկերության հետ հիմնել է «Դանշարյան»՝ հայկական ոգին ու մշակույթը կրող բրենդը, որի մասին կարճ տեսահոլովակ Է ներկայացվել ներկաներին՝ որպես հայ-իտալական բիզնես և մշակութային համագործակցության հաջողված օրինակ։

Նշվում է, որ երեկոյի ընթացքում սոպրանո Գոհար Ֆարաջյանը ներկայացրել է հայկական և իտալական օպերային և ժողովրդական երգի լավագույն նմուշներ։

Միջոցամանը մատուցվել են հայկական ուտեստներ, հայկական կոնյակը և գինին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում