Ծնողը պնդում է, որ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում իր 12-ամյա որդու գլխին համադասարանցին հարվածել է, ինչի հետևանքով երեխան վնասվածք է ստացել. shamshyan.com
copy image url

Ծնողը պնդում է, որ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում իր 12-ամյա որդու գլխին համադասարանցին հարվածել է, ինչի հետևանքով երեխան վնասվածք է ստացել. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 21:33 27-09-2024
Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Աննա Գրիգորյանի 12-ամյա որդին՝ Ա․ Ա․-ն, սովորում է Գետարգել գյուղի միջնակարգ դպրոցում։ Մոտ 2 շաբաթ առաջ երեխային դպրոցում դասընկերը հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներ է ստացել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա․ Գրիգորյանն ասաց․ «Այդ օրը դասամիջոցին Հայկ անունով երեխան գնացել է իմ երեխային քաշքշել ու սկսել հարվածել գլխին, ինչի հետևանքով իմ երեխայի քթից սկսել է արյուն գալ և նա գնացել է լվացվելու։ Երբ վերադարձել է, ուսուցչուհին հարցրել է՝ ի՞նչ է եղել, մյուս երեխաները ասել են, որ Հայկն է հարվածել։ Երկու օր հետո պետք է գնար ֆուտբոլի, գնաց, լացելով եկավ, որ գլուխը ցավում է ու ոտքի վրա չի կարողանում կանգնել»։

Նրա խոսքով դպրոցից ոչ մի արձագանք չի եղել, քննիչն էլ ասում է՝ քանի որ կոտրվածքներ չկան, այլ միայն սալջարդ է, իրենք չեն կարողանում ընթացք տալ գործին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի