Կառավարությունը 5 տարի ժամկետով Արմեն Գրիգորյանին հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստը, և առաջադրված 4 թեկնածուից ընտրվել է Արմեն Գրիգորյանը՝ 19 կողմ ձայնով։
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է, որ Գրիգորյանը նոր մարդ չէ բուհում, եղել է ռեկտորի պաշտոնակատար և արդարացրել իրեն այդ ընթացքում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ՀՊՏՀ-ն ե՞րբ տեղ կզբացեղնի միջազգային վարկանիշային 100 բուհերի ցանկում, ինչին ի պատասխան վերջինը նշեց, որ «թիրախը 500-ի մեջ լինելն է»։