Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին. shamshyan.com
copy image url

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մոպեդով երթևեկող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 22:36 24-09-2024
Սեպտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Ռավինդեր Պռիտամչանդը և հայտնել, որ մեկ օր առաջ՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը սև գույնի ավտոմեքենայով Լենինգրադյան 24 հասցեի մոտ կանգնեցրել է իր կողմից վարած մոպեդը, ծակող գործիքի գործադրմամբ ու սպառնալիքով իրենցից հափշտակել է իր մոտ եղած գումարը և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Ռ. Պռիտամչանդը հայտնել է, որ իրենից հափշտակել են 45 000 դրամ, սակայն ինքը չի հիշում ավտոմեքենայի մակնիշը ու համարանիշը։

Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված