Ավազակային հարձակման իմիտացիա՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է իբրև թե գողացված 9 միլիոն դրամը. shamshyan.com
copy image url

Ավազակային հարձակման իմիտացիա՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է իբրև թե գողացված 9 միլիոն դրամը. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 20:18 12-04-2025
Ապրիլի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում ահազանգեր են ստացվել, որ Արարատի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի և Արարատի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Տեղում Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Նազարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը ինկասացիայի գործ է անում և այդ օրը Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում գտնվող «Էվրիկա» մթերային խանութի վճարային տերմինալից խոշոր չափի գումարը հանել է և ուղևորվել է դեպի Երևան:

Հասնելով Մասիսից դեպի Չարբախ տանող ճանապարհին, իր կողմից շահագործվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացը փակել են 3 հոգի, որոնք եղել են դիմակավորված, ապա հարվածել իր դեմքին, ինչից, ըստ իր հայտնածի, ինքը ընկել է «գռոյկա»-ի մեջ, իսկ կարճ ժամանակ անց, երբ ուշքի է եկել, նկատել է, որ ավտոմեքենայի մեջ գտնվող պայուսակը, որում եղել է ինկասացիայի ողջ գումարը, գողացել են:

Դեպքի մասին Արարատի մարզային քրեական վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր.օր.-ի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն, քանի որ, ըստ տուժած Ա. Նազարյանի, իր դեմքի վրա կա վնասվածքի հետք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական հսկայածավալ աշխատանքներ, ժամերի ընթացքում պարզում են, որ Ա. Նազարյանի հայտնածը իրականության հետ կապ չունի:

Նա փորձում է ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, ու արդեն մեկ օր չանցած՝ քրեական ոստիկանները պարզում են իրականությունը, ըստ այդմ՝ Ա. Նազարյանը նախօրոք համաձայնության է գալիս Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա Նարեկ Ջամալյանի հետ համաձայնության են գալիս, ստեղծելով ավազակային հարձակման իմիտացիա, ինչի ժամանակ Ա. Նազարյանի մոտից իբրև թե հափշտակել են 9 միլիոն դրամ:

Քրեական ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային քննչական վարչության և Մասիսի քննչական բաժնի քննիչների հետ, հայտնաբերում են Ն. Ջամալյանին, ով նույնպես եղել է «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով, վերջինը տեղափոխվում է Արարատի մարզային քրեական վարչություն, ապա նրան ներկայացնում են Մասիսի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև գողոնը, որը թաքցրել էին կասկածյալներից մեկի տան հողամասում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Նազարյանն աշխատում է՝ որպես ինկասատոր, իսկ Ն. Ջամալյանը՝ Մասիս քաղաքում գործող «777» սուպերմարկետում՝ որպես մենեջեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում