Հատվածական  սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն. «ՀայաՔվե»
copy image url

Հատվածական սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն. «ՀայաՔվե»

Ներքին 6 ամիս առաջ - 13:03 23-09-2024
«ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իր հերթին հնարավոր է երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հիմնախնդիրները, առաջին հերթին` արցախյան հարցը համապարփակ հասցեագրելու պարագայում։

Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու վերաբերյալ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագիրը, որին հղում է կատարվում կանոնակարգում, ևս որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Անընդունելի է նաև այդ հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմք համարելը, այն պայմաններում, երբ նրան կցված որևէ քարտեզ չկա։

Ի հավելումն, կանոնակարգի նախաբանում արված վերապահումը, համաձայն որի` Ալմա-Աթայի հռչակագրից զատ հնարավոր է համարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի այլ հիմնարար սկզբունք որդեգրելը, ևս հղի է Ադրբեջանի կողմից Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու վտանգով, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսանելի են։

Կանոնակարգում տեղ գտած հատվածական սահմանազատման գաղափարը ևս կոչված է սպասարկելու ադրբեջանական շահը, քանի որ, ինչպես ցույց է տալիս անցած ամիսներին Տավուշի մարզի սահմանում անցկացված հատվածական «սահմանազատման» ապօրինի դեպքը, դրանից միայն Ադրբեջանն է շահում՝ միակողմանիորեն բարելավելով իր դիրքերը և միևնույն ժամանակ հետ չքաշելով իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Նման հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն և յուրացում Ադրբեջանի կողմից, որը, ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, հնարավոր էր միայն ՀՀ քաղաքացիների կոլեկտիվ կամարտահայտության՝ հանրաքվեի արդյունքում, և չկա որևէ երաշխիք, որ ապագայում ուժի այս կանոնակարգը չի ծառայի նույն հակասահմանադրական նպատակին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Արցախի հարցի` որևէ կերպ հասցեագրված չլինելու պայմաններում, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգ հաստատելը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին։

Պահանջում ենք ՀՀ Սահմանադրական դատարանից՝ հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն, և մերժել նշված կանոնակարգի հաստատումը»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC