«33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, մեր նվաճումները, բերկրանքի մեր պահերը, բայց չենք կարողացել գտնել այդ ազգային բանաձևը, որ պահենք այն»,-Անկախության տոնին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մեր պատմությունը շարունակվում է: «Այստեղ ամփոփված են մեր ծնողները, որոնք տվեցին իրենց կյանքը ոչ թե վասն ոչնչի, այլ հայրենիքի համար: Մենք դա պետք է իմաստավորենք մեզ՝ փոխելով վերից վար, ձախից աջ իշխանությունից ընդդիմություն, կամ՝ շարունակենք այս հորձանուտի մեջ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։