«Նորագյուղ» թաղամասի բնակիչները տևական ժամանակ է, ինչ բողոքում են կոյուղաջրերից, որոնք ողողում են թաղամասի փողոցները ողջ երկայնքով։
Oragir.News-ն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, այցելեց Նորագյուղ, նկարահանեց կոյուղաջրերի հոսքը և զրուցեց տեղի բնակիչների հետ։
«Կեղտաջրերը արդեն լցվում են տներ։ «Վեոլիա Ջուրն» ասում է՝ 3 օրվա մեջ կգանք։ Սա 3 օրվա հարց ա՞։ Քաղաքապետարանն ու Թաղապետարանն էլ են նույն բանն ասում։ Պարոն Ավինյանը եկավ, ասեց՝ ասեք, կանենք։ Թող գա, միջով անցնի, որ իմանա։ Անկախություն էիք ուզում։ Սա՞ է մեր Ակախությունը։ Ժողովրդի կողքը չեն կանգնում»,-ասաց բնակիչը։
Մի բնակիչ էլ մեզ հետ զրույցում խնդրանքով դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին․
«Հարգելի պարոն Ավինյան, այդքան խնդրեցինք։ Ասացիք՝ ասեք, կանենք։ Ասում ենք, չեք գալիս, չեք կանգնում մարդկանց կողքին։ Սա ահավոր վիճակ է։ Խնդրում ենք՝ մեր կողքը կանգնեք։ Եկեք, ձեր խոսքի տերը եղեք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։