Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի կողմից Անահիտ Աստվածուհու պատմական քանդակով են հանրությանը էշացնում, մյուս կողմից՝ իրական Հայաստանը պատմականին են դեմ տալիս։
Մի կողմից Կասյանի փողոցն անվանափոխում են՝ բոլշևիկներին չսիրելու պատճառաբանությամբ, մյուս կողմից բանակում զինվորների ուղեղը լվանում են Համո Բեկնազարյանի բոլշևիկյան պրոպագանդայով՝ հականժդեհական, հակադաշնակցական «Զանգեզուր» ֆիլմով։
Մի կողմից Սովետը փնովելով` ռուսների հանդեպ զզվանք են տարածում, մյուս կողմից սովետական անլեգալ քարտեզներով Հայաստանի ու Ադրբեջանի սահման են գծում։
Մի կողմից ատելության խոսքի դեմ օրենք են կռվով, դավով ընդունել տվել, մյուս կողմից ներազգային ատելություն են քարոզում արցախցիների դեմ։
Մի կողմից տրանսգենդեր կնոջն ուղարկում են գեղեցկության մրցույթի, մյուս կողմից Հայաստանում սեռափոխության վիրահատությունն արգելված է։
Մի կողմից պատմական Հայաստանի տարածքները գրաված Պապ թագավորով են հիանում, մյուս կողմից տարածքներ հանձնելը հպարտորեն կոչում են իրական Հայաստան։
Մի կողմից ազգայնականությունն են փնովում, մյուս կողմից ասում են՝ ճիշտ հայը էն ա, որը 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա ա ապրում։
Էսքան ապուշ ցեղասպաններ աշխարհը չի տեսել՝ իրա ողջ ինտելեկտուալ զագնվածով, որ իրանց մարտական անբավարարվածությունից սենց ցնցոտիավոր թեզեր են մեջտեղ գցում»։