Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ․ shamshyan.com
copy image url

Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 16:13 14-09-2024
Երեկ՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 20/3 նախկին հանրակացարանային շենքի մի պատը մասամաբ փլուզվել է, իսկ մի մասն էլ փոքր միջամտության դեպքում կփլուզվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները սահմանազատել են տարածքը և իրական վտանգ ներկայացնող, կախված վիճակում գտնվող քարերը զգուշորեն հանել և իջեցրել են։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգեցին և գազամատակարարումը վերականգնեցին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված