Սեպտեմբերի 9-ին Աննա Հակոբյանը մեկել է Ցինդաո։ ՀՀ վարչապետի տիկինը սեպտեմբերի 11-ին, մասնակցել և ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության և Կանանց համաչինական ֆեդերացիայի կանանց ֆորումի բացման արարողությանը։
Լրատվամիջոցներից մեկն ընկել էր շփոթմունքի մեջ և գրել, որ վարչապետի կնոջ կրած պայուսակը «Hermes White Mini Kelly Picnic» պայուսակն է, որի արժեքը տատանվում է 40 հազար դոլարից, մինչև 100 հազար դոլարի սահամաններում։
Oragir.News-ը պարզեց, որ Աննա Հակոբյանի պայուսակը իրականում հայկական SirQochar բրենդի արտադրանքն է, որն արժե 35.000 դրամ։


Հիշեցնենք, որ Hermes բրենդի պայուսակ ձեռք բերել կարող են քչերը, քանզի այն գնելու համար պետք է լինել խանութ-սրահի հավատարիմ հաճախորդ, ունենալ հատուկ քարտ և լավ հարաբերությունների մեջ լինել խանութ-սրահի վաճառքի մասնագետների հետ։
Նշենք նաև, որ աշխարհահռչակ Hermes բրենդն հենց ինքն է ընտրում իր հաճախորդներին։
Գոհար Անանյան