Գրիգորյանն ու Յոշիֆումը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
copy image url

Գրիգորյանն ու Յոշիֆումը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Ներքին 7 ամիս առաջ - 14:46 13-09-2024
Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի