Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն շարունակում է ջանքերը ՀՀ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Փալոն
copy image url

Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն շարունակում է ջանքերը ՀՀ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Փալոն

Արտաքին 7 ամիս առաջ - 10:12 12-09-2024
Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ կրկնապատկելով ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով աջակցության փաթեթը. այս մասին X-ում գրել է կոնգրեսական Ֆրենք Փալոնը:

«Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, նրա տնտեսական և անվտանգության անկախությունը»,- գրել է նա։

Նախօրեին հաղորդվել էր, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Ամենից շատ դիտված