ՀՀ-ն ՌԴ-ի հետ այս անվտանգային միավորման մասն է. մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում․ Ֆրանկ Փալոն
copy image url

ՀՀ-ն ՌԴ-ի հետ այս անվտանգային միավորման մասն է. մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում․ Ֆրանկ Փալոն

Ներքին 2 տարի առաջ - 16:12 18-09-2022
«Ես իմ անունից կխոսեմ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս անվտանգային միավորման մասն է։ Մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում, մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն շատ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար»։

Այս մասին նշել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ակնկալում է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

«Մենք ուզում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի ավելի աջակցենք Հայաստանի անվտանգությանը։ Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ տեսնենք՝ ինչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի օգնի Հայաստանին անվտանգության հարցում առանց Ռուսաստանին կամ ռուսական միավորմանը հղվելու»,- խոսքը եզրափակել է Փելոսին։

Ամենից շատ դիտված