Ինչու Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
copy image url

Ինչու Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Արտաքին 7 ամիս առաջ - 15:58 10-09-2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին չի մեկնի, քանի որ ԱՄՆ-ն այսօր Ռուսաստանի ղեկավարի այցերի համար լավագույն ուղղությունը չէ, ռուսական լրատվամիջոցներին պարզաբանել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նա վերջին տարիներին չի գնում։ Ի վերջո, հիմա ԱՄՆ-ն, ի դեպ, մի երկիր է, որը լավագույնս չի կատարում իր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի կենտրոնակայան երկիր։ Այսպիսով, սա, հավանաբար, լավագույն ճանապարհորդական ուղղությունը չէ այս պահին», - ասաց նա:

Այնինչ՝ ակնհայտ է, որ ԱՄՆ մեկնելու պարագայում Պուտինը կարող է կալանավորվել ՄՔԴ-ի օրդերի հիմքով, որպես մարդկության դեմ հանցագործությունների մեջ կասկածվող անձ։

Ավելի վաղ Պուտինը տեղեկացրել էր, որ ՌԴ 10 հոգանոց պատվիրակությունը, Լավրովի գլխավորությամբ, կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-23-ը Նյու Յորքում։

Ձեզ գուցե հետաքրքրի