Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կրկնել է ժամկետային զինծառայողներին և պահեստայիններին Ուկրաինա չուղարկելու իր խոստումը։
«Ուզում եմ ընդգծել, որ մարտական գործողություններին չեն մասնակցում և չեն մասնակցելու ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորները։ Պահեստազորայինների լրացուցիչ զորակոչ ևս չի անցկացվի»,- ասել է նա կանանց ուղղված մարտի 8-ի շնորհավորական ուղերձում։
Պուտինը կրկնել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակով զորքեր է ուղարկել Ուկրաինա՝ «Ռուսաստանը պաշտպանելու համար»։