Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ, քննարկելու է նաև «միջանցքի» հարցը
copy image url

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ, քննարկելու է նաև «միջանցքի» հարցը

Արտաքին 7 ամիս առաջ - 12:30 10-09-2024
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, երկրի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Այս մասին հայտնում է isna.ir-ը:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուրջ որոշ գործընկերների, ռուս պաշտոնյաների հետ։

«Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հանդիպման ժամանակ կքննարկի քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների կարևորագույն տարածաշրջանային, միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, միջանցքների, էներգետիկայի և այլնի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները»,- նշում է կայքը:

Ամենից շատ դիտված