Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի նախարարը
copy image url

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի նախարարը

Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 16:38 07-09-2024
Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նշվում է, որ կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված