Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Թուրքիա
copy image url

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Թուրքիա

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 07-03-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վաղը՝ մարտի 8-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարը կժամանի Թուրքիա՝ համերաշխություն դրսևորելու և ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։ Աբդոլլահիանն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կայցելի ավերիչ երկրաշարժերից տուժած Ադըյամանի նահանգ։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին ավերիչ երկրաշարժներ տեղի ունեցան, որի հետևանքով զոհերի թիվը պաշտոնական տվյալներով գերազանցում է 45 հազարը։ Միևնույն ժամանակ անկախ փորձագիտական աղբյուրները պնդում են, որ զոհերի հրապարակված թիվը չի համապատասխանում իրականությանը։

Ամենից շատ դիտված