Օգոստոսի 31-ին գրեթե 2 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները Պարույր Սևակ փողոցում դադարեցրել էին երթևեկությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար կամ ինչ-որ կրիմինալ դեպք էր, այլ Երևանի քաղաքապետարանը որոշել էր, որ պետք է դեռ խորհրդային տարիներից հայտնի բարձրահարկ շենքը հողին հավասարեցնի երկաթե ճոպաններով տրակտորների միջոցով։
Փլուզողները, տեսնելով որ չեն կարողանում իրենց գործն ավարտին հասցնել, դադարեցրել են ու ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք արդեն դիմել են ՀՀ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի որոշվի, թե երբ և ինչ եղանակով պետք է 11-հարկանի շենքը փլուզեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում