Ֆրանսիայում տրակտորներով ցույց են կազմակերպել, փակել Լա Պալլիս նավահանգիստը
copy image url

Ֆրանսիայում տրակտորներով ցույց են կազմակերպել, փակել Լա Պալլիս նավահանգիստը

Արտաքին 8 ամիս առաջ - 18:27 20-07-2024
Ոռոգման ջրամբարների կառուցմանը դեմ հանդես եկող ակտիվիստները տրակտորներով մտել են Ֆրանսիայի արևմտյան Լա Պալլիս նավահանգիստ և արգելափակել ագրոարդյունաբերական ընկերության մի շարք օբյեկտներ։

«Շրջանցելով ցույցերի արգելքը և ներթափանցելով կարմիր գոտի՝ 200 արհմիութենական, ֆերմեր, բնապահպան և անկախ ակտիվիստ դուրս է եկել Իլ դե Ռե կամրջից՝ փակելով նավահանգստի հսկա վերելակները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Նրանց խոսքով, Soufflet ընկերությունն աջակցում է ոռոգման ջրամբարների կառուցմանը, որպեսզի մեծացնի նավահանգստի ընդլայնմանն ուղղված իր ներդրումների շահութաբերությունը։ Ցույցի վայր ժամանած ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ակտիվիստներին ցրելու համար, ինչի արդյունքում նավահանգստի շրջափակումը վերացվել է։

Ակտիվիստները կոչ են արել շարունակել ցույցերը։ Լա Ռոշել քաղաքում արդեն հավաքվել են հազարավոր մարդիկ։Նախօրեին ջրամբարների կառուցման հակառակորդները ցույց էին անցկացրել երկրի արևմուտքում գտնվող Ֆրանսիայի Մինիե Օսան կոմունայում։ Մինչ այդ ցույց էր տեղի ունեցել արևմտյան Ֆրանսիայի Մել համայնքում։

Ամենից շատ դիտված