Վահան Կոստանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ
copy image url

Վահան Կոստանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Ներքին 7 ամիս առաջ - 18:58 02-09-2024
Սեպտեմբերի 2-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ստեֆեն Դոութիի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, դրա զարգացմանն ուղղված համատեղ քայլերին:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությանը և դրա բովանդակային հարստացմանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում Վահան Կոստանյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը կարճ ժամկետում ստորագրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:

Ամենից շատ դիտված