Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկումից հետո ստացվել են հարյուրավոր հայտեր
copy image url

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակի գործարկումից հետո ստացվել են հարյուրավոր հայտեր

Ներքին 7 ամիս առաջ - 23:05 30-08-2024
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը hանրապետության 4 մարզերում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի, իսկ երրորդը՝ Աբովյան համայնքը։

Հարթակի միջոցով ներկայացվել է շինարարության թույլտվություն ստանալու 178 հայտ (Կոտայք՝ 73, Արարատ՝ 47, Արմավիր՝ 40, Լոռի՝ 18)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, իսկ երրորդը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքը։

Նշվում է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու մասնագետի և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների միջև ստեղծվել է ուղիղ կապ՝ համակարգի կիրառման ընթացքում ծագող հարցերն օպերատիվ կարգավորելու և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ