Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
copy image url

Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Արտաքին 7 ամիս առաջ - 09:36 28-08-2024
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։

Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն: Նա Telegram-ի հիմնադրին համարում է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ․

«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի», - գրել է Կլիմենկոն։

Բացի այդ, նա Telegram-ի հիմնադրին հրավիրել է BRICS-ի Դուբայի ներդրումային համաժողովին՝ որպես խոսնակ: Ընդ որում, նա կարող է Համաժողովին մասնակցել հեռակա կարգով, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից։

Ամենից շատ դիտված