Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանը կունենա 6 ներկայացուցիչ:
Ուզբեկստանի հավաքականը գերխոշոր՝ 18-3 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին և դարձավ տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չեմպիոն։
Ավելի վաղ Հովհաննիսյանը 4:2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Մամեդլիին ու դուրս եկել եզրափակիչ։
Մինչև 17 տարեկանների 61 կգ քաշային կարգում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 234 (107+127) կգ արդյունք։
16-17 տարեկանների թիմային կատա մրցաձևում Արթուր Խաչատրյանը, Տիգրան Աբրահամյանը և Դավիթ Կոջամանյանը արժանացել են արծաթե մեդալի։