Նովոսիբիրսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ, 97 կգ Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Կիսաեզրափակչում նա հանդիպել էր աշխարհի գործող չեմպիոն կուբացի Ռոսիլոյին և անհասկանալի մրցավարական որոշուման հետևանքով զիջեց մրցակցին, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն նաև Հայկ Մելիքյանը և Հրաչյա Պողոսյանը։