Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը, պահանջելով՝ թաղամասիի մոտ գտնվող ճանապարհներին հետիոտնային անցումներ կառուցել։
Ակցիա էին անում թաղամասի փոքրիկները` ասֆալտին հետիոտանային անցում նկարելով:
Բնակիչները սկզբի համար կողմ են, որ լինի «զեբրա» ու կանչող լուսացույց, բայց հետո պետք է լինի վերգետնյա կամ ստորգետնյա անցում:
«Մեր նպատակն է, որ քաղաքային իշխանությունն արթնանա խորը քնից, որ երեք տարի շարունակ դիմումներին ականջալուր լինեն»,- լրագրողներին ասաց բնակիչներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում։