Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արալեզի փոքրիկ բնակիչ՝ 9-ամյա Մակիչը, ծննդյան օրվա առթիվ հեծանիվ է նվեր ստացել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Որոշ օգտատերերի համոզմամբ՝ հեծանիվը գնվել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական միջոցների, այլ պետբյուջեի գումարների հաշվին, քանի որ կառավարության ղեկավարը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ հեծանիվը գնել է իր անձնական միջոցներով։ Մարդիկ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նման քայլերով փորձում է հնարավորինս բարձրացնել իր վարկանիշը, որը վերջին շրջանում կտրուկ ընկել է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվելով՝ իրենց կարծիքով ի՞նչ գումարներով է Փաշինյանը հեծանիվ գնել երեխայի համար։
«Ձեր գումարներով»,- լրագրողի հարցին բավականին կոպիտ պատասխանեց մի տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի էլ կատակեց և նշեց, որ գուցե վարչապետը վարկ է վերցրել, որպեսզի հեծանիվ գնի ու նվիրի Արալեզի փոքրիկ բնակչին։
Մանրամասները՝ տեսանյութում․