«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում՝ առանց Հայաստանի ներկայության»,-ասօր դատական նիստի ավարտին, լրագրողների բլից հարցերին պատասխանելով, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը նման հարցեր Բաքվում է քննարկում։ Վատ է, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»,- ասաց Աշոտյանը։
Նա նաև պատասխանեց Լուկաշենկոյի՝ հայերի հասցեին արած արտահայտությանը վերաբերող հարցին․ «Նիկոլը պետք է ժամանակին մտածեր, թե ինչ գին է վճարելու նրա համար, որ Լուկաշենկոն իրեն գովում է։ Երբ Լուկաշենկոն Նիկոլին գովում էր, նա դրանից օրգազմ էր ապրում, էդ ժամանակ պետք էր մտածել»,- ասաց Աշոտյանը՝ եզրափակելով․ «Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար»։