Սիրո մասին խոսակցությունները ամենազգացմունքայինն են: Բազմաթիվ են երգերը, բանաստեղծությունները և կտավները սիրո մասին, քիչ չեն նաև արտահայտությունները, որոնք դարձել են թևավոր իրենց ժամանակներում:
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ քիչ չեն մարդիկ, ովքեր չեն հավատում, որ սեր կա։
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Սեր կա՞, թե՞ ոչ»։
Հարցվածներից գրեթե բոլորը դրական պատասխան տվեցին, նշելով, որ առանց սիրո կյանքն անհնար է պատկերացնել։
«Իհարկե սեր կա։ Առանց սիրո այս աշխարհն ամենաանհետաքրքիր տեսքը կունենար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Աստված է սերը։
«Դա ինչ հարց է։ Ոնց որ հարցնենք Աստված կա՞, թե՞ չէ։ Իհարկե կա։ Սերը`Աստված է, Աստված` սեր է»,- ասաց նա։
«Սերը բարձրագույն արժեք է»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները` տեսանյութում․