Իշխանությունը մսխել է Աջափնյակի մետրոյի գումարները. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 11:00 20-08-2024
Երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը։

Նշենք, որ դեռևս տարեսկզբին Տիգրան Ավինյանն վստահեցնում, որ«Աջափնյակ» կայարանի կառուցումը կսկսվի այս տարի, սակայն, ժամկետները ձգձգվում են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը պարբերաբար ձգձգվում։

«Ուրեմն ֆինանս չունի, որ ներդնի, չնայած ես հարկ եմ մուծում, գույքահարկ եմ մուծում, ճանապարհները նորմալ չեն սարքում, պետք է երկիրը կարգավորել»,- ասաց մի տղամարդ և հավելեց, թե հույս չունի, որ Աջափնյակի մետրոն կկառուցվի։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Մետրոյի «Աջափնյակի» կայարանը կառուցելու գումարները իշխանությունը մխսել է։

Հիշեցնենք, որ շուրջ 6 տարի է՝ իշխանությունն «Աջափնյակ» կայարանն ավարտին հասցնելու մասին է խոսում։ Այդ թեման ավելի արդի է դառնում մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ, գրեթե բոլոր թեկնածուները խոստանում են այն ավարտին հասցնել: Ընդ որում, այդ կայարանի կառուցման աշխատանքների մեծ մասն իրականացվել է սովետական տարիներին, և հիմա պետք է ընդամենը ավարտին հասցվի կիսատը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված