Ավինյանն առաջարկում է փոշեպաշտպանիչ ցանցեր չապահովելու դեպքերով վերանայել տուգանքների չափը
copy image url

Ավինյանն առաջարկում է փոշեպաշտպանիչ ցանցեր չապահովելու դեպքերով վերանայել տուգանքների չափը

Ներքին 8 ամիս առաջ - 10:31 19-08-2024
«Պետք է ուշադրություն դարձնել շինհրապարակների կահավորման փոշեպաշտպանիչ ցանցերի ավելի մանրամասն կահավորման վրա, որովհետև տարբեր շինարարական կազմակերպություններ շատ տարբեր ձևի են այն կազմակերպում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նոր հանձնարարական տվեց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներում գրագետ ձևով է իրականացվում փոշեպաշտպանիչ գործողությունները։

«Մասնավորապես՝ որոշակի հեռավորության վրա մետաղյա կառկաս է հավաքվում և դրա վրալ էլ հավաքվում է փոշեպաշտպանիչ ցանցերը։ Կարծում եմ, որ սա պարտադիր մեր ավագանու որոշման մեջ պետք է զետեղված լինի և երկրորդը «Երևանի ՏԻՄ» օրենքի կամ դրանից դուրս վերանայենք տուգանքների չափը տվյալ խախտման համար»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված