Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկեց մեկ հանձնարարական ավելացնել Գովազդի վարչությանը․ «Արգավանդի ճանապարհի հատվածում պետք է դիտարկել մեծ կտորից գովազդային վահանակների ստեղծումն ամբողջ ճանապարհով, որպեսզի հնարավորություն ստեղծենք փակել էդ տգեղ տեսարանն առհասարակ և նաև գովազդի հնարավոր նոր հարթակներ ենք ստեղծում»։
Ավինյանի խոսքով արաբական, եվրոպական երկրներում տարածված է, որ երբ շինարարություն է ընթանում, այդ տեսակի վահանակներ են տեղադրվում գրագետ լուսավորված․ «Կարծում եմ՝ մասնավորի հետ էլ է պետք քննարկել, որ հասկանանք՝ իրենց ներգրավվածությունն այս գործընթացում ինչ է լինելու։ Եկեք աէրոպորտից ճանապարհը մի քիչ ավելի ցիվիլ տեսքի բերենք, որ մարդիկ երբ որ Երևան են մտնում, առաջին տպավորությունը դրական լնինի, կամ նվազագույնը՝ նեյտրալ»։