Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Կիրանցի նոր կառուցվող դպրոց է այցելել
copy image url

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Կիրանցի նոր կառուցվող դպրոց է այցելել

Ներքին 8 ամիս առաջ - 18:27 16-08-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կիրանց է այցելել։ Նա հետևել է Կիրանցի դպրոցի կառուցման ընթացքին։ Այդ մասին հայտնում են կոմիտեից։

«Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։

Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված