Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավակնորդների քննության ժամանակացույցը
copy image url

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավակնորդների քննության ժամանակացույցը

Ներքին 8 ամիս առաջ - 15:43 16-08-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

Ամենից շատ դիտված